Այն մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսն է, որից ծագում է հայերենում «փարոս» բառը: Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ): Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ: Բարձրությունը 120մ: Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը'ճանապարհ ցույց տալով նավերին:
Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը: Այն կործանվեց մ.թ. 796 թ. երկրաշարժից: Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն: 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ: 15-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է: