Բնությունը ոնց որ ընկել է լոռեցիների ետևից:


Գիշերվա կեսին երկրաշարժը բոլորին դուրս քշեց ու մինչ էս կարկուտի գալը մարդիք վարանում էին տուն մտնել,հիմա էլ էնպիսի փոթորիկ ու կարկուտ եկավ,որ մարդ չմնաց փողոցներում,փախան տուն:
Հաստատ շատ ավիրեց: Լուսամուտներ է կոտրել,գուցե մեքենաներ փչացրել,բերք չգիտեմ մնացել է թե չէ.....
Ու սթերսսսսսս...ինչքան ուզես:

 


Հիմա դառնամ մանկապարտեզների տնօրեններին; Երեխաներին ինչու էիք տուն ուղարկել էսօր? Հրահանգ կար? Ավելի շուտ գրավոր հրաման ունեիք? Բա էն ծնողները որ աշխատում էին,ինչ էին անելու իրենց երեխաներին? Ուր էին տանելու? Ուզում եմ էս ամենի լոգիկան հասկանամ:

 


Ասենք ես անհատ եմ,կուզեմ պանիկայի մեջ կնկնեմ,կուզեմ չէ: Բայց հիվանդանոցներից ու մանկապարտեզներից երեխաներին ու հիվանդներին հանելը որն է? Ոչ հրաման ունեք,ոչ էլ ճշգրիտ սարք եք,որ որոշել եք,թե երկրաշարժ պիտի լինի:

 

 

Անուշանահիտ