Օրեր առաջ որոշ ԶԼՄ-ներ տարածեցին ճարտարապետաշինարարական համալսարանի մի խումբ դիմորդների ինձ ուղղված բողոքը:


Նախարարությունը և բուհը ակտիվ աշխատեցին երիտասարդների հետ: Եվ ահա այսպիսի բովանդակությամբ նոր գրություն ենք ստացել.


"Բոլոր դիմորդների անունից ցանկանում ենք ետ վերցնել սույն թվականի հունիսի 30-ին մուտքագրված դիմում-բողոքը, քանի որ համալսարանում տեղի է ունեցել հանդիպում մեր՝ դիմորդներիս և ընդունող հանձնաժողովի անդամների և մասնագետների միջև, որի ընթացքում ստացել ենք մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները":


Ընդունելության մարաթոնը մոտենում է ավարտին: Առիթից օգտվելով' կրկին հաջողություն և համբերություն եմ մաղթում բոլոր դիմորդներին և իրենց ծնողներին:


Իսկ քննությունների ընթացքով հետաքրքրված ԶԼՄ-րին խնդրում եմ տարածել նաև այս նորությունը:

 

 

Արմեն Աշոտյան