Էլի ամառը եկաավ ու էլի մեր օր օրի ախքատացող ժողովուրդը տարվա ընթացքում հետ գցած փողերով ուզում է մի քանի օրանոց համեստ հանգիստ ունենալ ու կանգնում է ընտրության առաջ: Ամեն տարի խոսվում է Հայաստանի ներքին տուրիզմի ու մասնավորապես Սևանի տուրիստական շուկայի զարգացման ու խնիրների մասին և մեկ ա, ոչինչ չի փոխվում:


Հա, Սևանը մերն ա, Հայաստանի մարգարիտն ու այցեքարտերից մեկն ա, բայց անձամբ ես զզվում եմ Սևանում հանգստանալուց և ունեմ մի քանի պատճառ այդպես ասելու.


- Նախ, Սևանի բնակլիմայական պայմանները անտանելի են: Տարվա մեռջ մենակ մի 10 օր է, որ Սևանում նորմալ եղանակ է լինում և համ ջուրն է նորմալ տաք, համ էլ արև կա: Մնացած ժամանակ, մի քանի րոպեում մեկ էլ իսկական հողմ կարող է սկսվել, կամ անձրև, կամ էլ նայում ես արևոտ է, բայց ջուրը սառն է: Մի խոսքով, Սևանում հանգստանալը նշանակում է անդադար լարվածության ու դիսկոմֆորտի մեջ լինել:


- Սևանում անբարենպաստ միջավայր է «վայրի» հանգստի ժամանակ: Հրեթե ողջ առափնյա գոտին մասնավորի ձեռքում է, իսկ այն մի քանի հանրային լողափները որ կան, շատ փոքր են, շատ անշուք են, շատ անհարմար են ու միշտ լիքը մարդկանցով ու նրանցից հետո մնացող աղբով:


- Սևանում աստղաբաշխական գներ են, եթե հանդգնում ես մասնավոր լողփաներում ու հանգստայան գոտիներում հանգստանալ: Գաղտնիք չէ, որ Սևանում 10 օրյա հանգիստը անգամներով ավելի թանկ է նստում, քան ասենք Բաթումում նույն պայմաններում հանգստանալը և դա այն պարագայում, որ Բաթումին շատ ավելի գեղեցիկ է ու գրվիչ (եթե մի կողմ դնենք ուռա հայրենասիրական պահերը), Բաթումի եղանակը հրաշք է Սևանի համեմատ, Բաթումում ի վերջո ծով է, ոչ թե լիճ:


- Սևանում կարելի է ասել բացակայում է տուրիստական ինֆրաստրուկտուրան: Խոսքը բազմաթիվ ռեստորանների, հյուրանոցների ու խանութների մասին չէ: Խոսքը տարրական հարմարությունների մասին է՝ ավտոկայանատեղիներ, քարտեզներ ու ուղղեցույցներ, հանդերձարաններ ու զուգարաններ: էն, ինչ կա, ոնց որ ցիգնսկի յառմռկա լինի, որտեղ բոլորն ուզում են քեզ խաբել ու դրամ շորթել:


Այսքանը ու էլի բազմաթիվ մանր-մունր պատճառներ կան, որոնք ինձ ստիպում են մեկըննդմիշտ Սևանում հանգստից հրաժարվելու մասին մտածել և թող ինձ ներեն նրանք, ում սա ոչ հայեցի ու հակահայրենասիրական կթվա:

 

 

Գևորգ Ալեքսանյան