Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն՝ իր ՙՙթիթիզություններով՚՚(Կոստա-Ռիկայի կամ Կոլումբիայի հավաքականների ֆենոմեն) ու ՙՙփոքր ողբերգություններով՚՚(Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի հավաքականների ձախողումներ), հասել է մի հանրգրվանի, որը, պայմանականորեն, կոչենք՝ բնական:


Կիսաեզրափակչի երկու, երրորդ տեղի ու եզրափակչի խաղերում այլևս անակնկալներ չեն լինի, որովհետև պայքարը շարունակող չորս հավաքականներն էլ արժանի են չեմպիոնության կամ՝ եթե արժանի չեն, արժանի չեն հավասարապես:
Ընդ որում, եզրափակիչը կարող է լինել մաքուր եվրոպական, լատինամերկյան կամ՝ երկուսի հակադրության ձևով: Դա ասվածի տրամաբնությունը չի փոխում:


Միևնույն է՝ չեմպիոն դառնալու է հավաքական՝ իր ուրույն խաղաոճով, պատմությամբ, աստեղերով, ՙՙբնավորությամբ՚՚:
Ու սա շատ լավ է, որովհետև հիշում եմ ֆուտբոլասերների հիասթափությունն, երբ 2004-ին Հունաստանի հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Դա հակաֆուտբոլի հաղթանակն էր, որովհետև բոլորը հասկանում էին, որ հունական ֆուտբոլի ՙՙաստաղայնությունն՚՚ ինստիտուցիոնալ բնույթ չունի ու ավելի կարճ դրսևորում ունի, քան՝ թիթեռի կյանքը:


Բայց ՙՙՙթիթիզությունները՚՚ կամ ՙՙփոքր ողբերգությունները՚՚ զարդարում են առաջնությունը, որովհետև առանց դրա ամեն ինչ կանխատեսելի ու անհետաքրքիր կլինի:


Օրինակ, այս առաջնության իսկական հայտնություններ դարձան կոլումբիացի Ռոդրիգեսը կամ մեքսիկացի Օչոան:
Կամ իսպանական ֆուտբոլի այսօրվա ճգնաժամը գուցե ավելու ուշ հայտնաբերվեր, եթե հավաքականին հաջողվեր ինչ-որ կերպ հաղթահարել խմբային արգելքը: Ակնհայտ ֆիասկոն, ճգնաժամն երբեմն առողջարար նշանակություն են ունենում՝ մղելով արմատական ու բովանդակային լուծումների:

 

 

Սուրեն Սուրենյանց