Չարլի Չապլինը հայտնի է իր կատակերգություններով: Նա ծանր մանկություն է ունեցել: Նրա հայրը լքել էր իրենց, երբ նա դեռ փոքր երեխա էր: Որոշ ժամանակ անց Չարլիի մայրը հոգեկան խանգարում է ստանում, իսկ փոքր ավելի ուշ էլ մահանում թերսնուցումից: Հասուն տարիքում Չապլինի կյանքը նույնպես հագեցած է անցել: Չապլինին ստիպել են վճարել ալիմենտ իր նախկին սիրուհու երեխայի համար:
Անգամ այն բանից հետո, երբ ԴՆԹ հետազոտությունը ցույց տվեց, որ Չապլինը չէր երեխայի հայրը, դատարանը անարդարացի որոշում ընդունեց' նրան հարկադրելով վճարել ալիմենտ: Նրան հանգիստ չթողեցին անգամ մահից հետո: 1977 թ.-ին Չապլինի դին հափշտակում են և դրա դիմաց պահանջում խոշոր գումար: Այն հայտնաբերվում է միայն երկու ամիս անց: Հետագայում Չապլինի դին բետոնապատում են' հետագա առևանգումներից խուսափելու համար:
Իմացիր Ավելին