Սերժ Սարգսյանը հրապարակել է Վլադիմիր Պուտինի հետ իր խոսակցության գաղտնի ձայնագրությունը:


- Սերժ Ազատիչ, մտնելու ես Մաքսային Միություն?


- Չէ, ես վաբշե հարմար չեմ: Նախ, մեկ ա, ինչքան էլ դու ասես, որ մեր քաղաքականի հետ բան չի, էս կողմ, էն կողմ, ոչ լեգիտիմ նախագահի կարգավիճակը թույլ չի տալիս ինձ ՀՀ-ում աշխատել, բացառվում է: Որովհետև նայի, էս երկրում, մեկ ա ինչքան էլ դու ասես, մենք ծառայում ենք ուղիղ Ռուսաստանին, այսինքն կայացած երկիր չունենք մենք…


Պուտին- Ռուսաստանին չէ, պետությանը...


Սարգսյան (հիշելով ԵՄ-ից ստացած փողերը) - Գիտեմ, կապ չունի, չես համոզի։


Պուտին - Ես քեզ չեմ համոզում, ուզում եմ, որ ճիշտ որոշման գաս, ուզում եմ քեզ օգնել էդ հարցում, որ գանք ճիշտ հայտարարի, ոնց քցենք բռնենք, ճիշտը մի հատ է, չէ՞…


Սարգսյան - Գիտեմ, կապ չունի, չես համոզի։


Պուտին - Ես քեզ էն անգամ ասի, դու, ասենք, ո՞նց ես պատկերացնում մեր պետությանը «չէ» ասողը հայկական պետության մեջ, ի՞նչ ա լինելու, ո՞նց է լինելու։


Սարգսյան - Շատ լավ եմ ես դա պատկերացնում, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, հենա մեր Սահակաշվիլի Միշոյին էլ էիք փորձել…


Պուտին - Էն շիզոֆրենի՞կը։


Սարգսյան (լռում է, մտածում է, սիգարետից խորը նաֆազ)...


Պուտին (զգալով պահի լրջությունը) - Ես ասենք, անկեղծորեն չեմ ուզում, որ պետությունը քո պես կադր կորցնի, որովհետև հեռանկարային էիր, կարայիր ինչ-որ բաների հասնեիր, բայց ռազ ուժ ասում ես' իմ դեմ դռները փակեք, դու գիտես (խշշշշշշշշշշշշշշշշ)...


(Ձայնագրության շարունակությունը տես ՀՀ պատմության դասագրքերում)


ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Պուտին - Բարև, Սերժ Ազա.......


Սարգսյան - Հուրտեղ պետք ա ստորագրեմ, մատաղ...


Հ.Գ. - Բոլոր համընկնումները պատահական են...

 

 

Վարուժան Բաբաջանյան