Մի՛ գրեք լատինատառ:
Այս նամակս ուղղված է ՖԲ-ում գրանցված, ակտիվ գործունեություն ծավալող. բայց լատինատառ գրող բոլոր հայ աստղերին:
Ես վաղուց էի ուզում անդրադառնալ այս թեմային, բայց մտածում էի, որ դա երևի իմ սուբյեկտիվ կարծիքն է... չնայած ժամանակի ընթացքում հասկացա, որ դա օբեկտիվ նկատառում է:
Հարգելի աստղեր, ինձ մի անգամ բացատրեցին, որ հայ աստղերը լատինատառ են գրում, քանի որ մեր սփյուռքահայերի մեծ մասը հայերեն տառերով կարդալ չգիտեն ու նրանք հիմնականում «աշխատում» են այդ մարդկանց էլ հասանելի դարձնեն իրենց կյանքի մասին պատմող ստատուսները: Ըստ իս դա լուրջ պատճառ չի որպեսզի ձեր' որպես աստղը լատինատառացվի, հակառակը գրեք Հայատառ, որ ձեր ֆանատները ստիպված սովորեն հայատառ կարդալ:
Երկու բառով ասեմ' ինչ գեշ է, որ ձեր ստատուսները լատինատառ են.
Օրինակ' Որ համերգի ժամանակ միկրաֆոնի տեղը, ձեզ սանր տան ու ասեն երգի կամ, որ ձեզ ռեստորան հրավիրեն ու հրավիրողը գա շորտով ու փրչոտ ոտերով, իսկ դու վեչեռնի պլյածյայով:
Ասածս ինչա' հարգելի աստղեր, գրեք հայատառ, դրանով դուք մարդկանց ոչ թե կվանեք ձեր «պատերից» այլ կգրավեք:
Էս փոքր խորհրդի համար էլ ինձ ինչ տաք-տաք:
Անկախ Հայաստան