«Արյունով եւ ազգությամբ ես ալբանացի եմ, քաղաքացիությամբ՝ հնդկուհի, հավատքով՝ կաթոլիկ: Իմ կոչումով պարտական եմ ողջ աշխարհին, իսկ սրտով նվիրված եմ միայն Քրիստոսին»,_ ասել է Ագնես Գոնջա Բոյաջիուն, նույն ինքը՝ Մայր Թերեզան: Ծնվել է 1910թ., Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում, հարուստ ընտանիքում, սակայն նրան նախախնամությունը ստեղծել էր ոչ թե անհոգ կյանքի, այլ մարդկությանը անմնացորդ նվիրվելու ու ծառայելու համար: Նա գործունեության վայր է ընտրում Հնդկաստանը, ուր գրաճանաչ է դարձնում անապահով ընտանիքների երեխաներին: Նրա կյանքում փոքրիկ մի դեպք դարձավ ճակատագրական: Մի անգամ փողոցում հանդիպում է մահամերձ մի կնոջ, որին կրծել էին առնետները: Նստում է դժբախտի կողքին, գրկի մեջ առնում նրա գլուխն ու աղոթքի խոսքեր շշնջում: Այդ օրվանից Ագնեսի կյանքի նպատակն է դառում հոգ տանել հիվանդներին ու անօգնականներին, եւ իր շուրջը հավաքելով կանանց փոքրիկ մի խումբ' նա սկիզբ է դնում Գթության քույրերի առաքելությանը: Երբ երիտասարդ Ագնեսին հարցնում էին, թե արդյոք չի վախենում մահից, պատասխանում էր.«Ո'չ, քանի որ միշտ հանդիպում եմ նրան»: Նա մարդկանց օգնում էր սեփական հոգու արժանիքներով՝ սիրով ու հոգատարությամբ, հույսով ու անսասան հավատով: Հնդկաստանում սրբությամբ են արտասանում նրա անունը: 1988-ի Սպիտակի երկրաշարժից օրեր անց Մայր Թերեզան իր միանձնուհիների հետ Հայաստանում էր՝ օգնելու համար աղետից տուժածներին։
Նրա անմնացորդ աշխատանքի արդյունքում այսօր աշխարհի շուրջ 130 երկրներում գործում են 600 հիվանդանոց ու օթեւան:

 

ՀԳ - Երբ Հռոմի Հովհաննես Պողոս Զ պապը նրան հարցնում է, թե ինչո՞վ կարող է օգնել, ստանում է այսպիսի պատասխան. «Նվիրիր ինձ Վատիկանի մի կտորը, ես այնտեղ հիվանդանոց կկառուցեմ»: