Նկարելը, գրելը, ստեղծագործելը, կարդալը, դրանք մի ուրիշ աշխարհ են: Հանգստություն ես զգում, երբ ձեռքիդ հայտնվում է գրիչը մատիտը կամ գիրքը, ներդաշնակ ու հաճելի աշխարհ' պարուրված միայն գեղեցիկով: Արվեստը օգնում է մարդուն գոյատևել, շարունակել իր կյանքը, որպես տեսակ:
Պարզապես պետք է ապրել' զգալով կյանքի թեթևությունը:Նկարելով ճյուղը' պետք է լսել' ինչպես է սուլում քամին, ա ռաջնորդվենք ու ապրենք այս կարգախոսով: Մի բան էլ միշտ պետք է հիշել' ամենահաճելի զրուցակիցը թուղթն է:
Գեղեցիկի զգացողությունը, այնքան անմիտ որոնումների ու այնքան զուր սահմանումների առարկան, գուցեև ոչ մի բան չփոխելու անհնարինության գիտակցությունն է: Վալերի
Մերի Թաթարյան