Երբ նայում ենք դարերի պատմությանը , ամեն ժողովուրդ էլ ունեցել է իր լավ ու վատ պատմությունը սև ու մութ տարիները , ինչպես նաև պանծալի հիշողություններ թշվառության տարիներից բացի:
Մենք այսօր ապրում եմ մի ժամանակաշրջանում, որտեղ ամեն ինչ շահադիտական ոլորտում է նայվում, կամ դրա լույսի ներքո:
Մեծ պետությունները ունեն իրենց խնդիրները/ ի դեպ մեծ խնդիրներ/, փոքրերը իրենցը/համեմատաբար փոքր խնդիրներ/:
Բայց յուրաքանչյուր ազգի գոյատևման մեջ կարևոր դեր է ունեցել հայրենասիրությունը:
Եթե փորձենք հայրենիքը փոքրացնել հասարակություն դարձնել, ավելին նեղ շրջանակում, որպես ընտանիք նայել, ապա կտեսնենք որ շատ նմանություններ կան այստեղ:
Բայց ամեն ինչի մասին չէի ուզենա ծավալվել, այլ միայն մի քանիսի :
Հարց է առաջանում Արդյո՞ք անձնական շահը և հայրենասիրությունը համատեղելի է:
Եթե անձնական շահը վեր է դասվում , ուրեմն այն ավելի կարևոր է եթե չեն խանգարում իրար , այլ լրացնում են ապա համեմատաբար ավելի դրական արդյունք կա:
Բայց բացարձակ դրական արդյունքը կարծում եմ այն է, երբ Դու որպես տան զավակ , որպես մեկը ով իր վրա ունի պարտականություն , որպես լրացնող և ոչ խանգարող, որպես սրտացավ և ոչ աղաղակող, դա է , որ տալիս է ցանկալի արդյունք: Այս դեպքում է երբ ընտանիքն առաջանում է և ընտանիքը ամեն ժամանակ ճիշտ է ընկալվում դրսում և ներսում, որտեղ յուրաքանյուր որոշում նպաստում է ոչ թե մեկի շահերի համար միայն այլ հերթով կամ ընդհանուրի համար:
Պատկերացրեք մի պահ ընտանիքից մեկը բարձրաձայնի ու հայտարարի , որ մերժում է ընտանիքը, ուրանում է ընտանիքը:
Ի՞նչ կարծիքի եք արդյո՞ք դա ընտանիքին օգուտ տվեց: Ոչ իհարկե , արդյո՞ք նա սիրելով հանդերձ արեց այն: Վստահ եմ ձեր պատասխանն էլ նույնն է ՝ Բացասական արդյունք միայն կտա:
Հիմա նորից մեծացնենք շրջանակը:
Գիտե՞ք հայրենիքը նույն մեծ ընտանիքը պետք է լինի բոլորի հասկացողության մեջ և սրա հակառակ կարծիքը միշտ անընդունելի է:
Ով կուզի լինի մարդը ինչ ճանապարհ կուզի անցնի , նա կարծում եմ չպետք է հայտարարի , որ եղել է հայրենասեր, իսկ հիմա ոչ , ուրանում է հայրենիքը:
Ցավում եմ բայց նման մարդուն , ով ընտանիքի մեջ բացասական կերպար է ստեղծել, ընտանիքից դուրս իր պատմությունը իր հետ է գնում և բոլորն են դա տեսնում:
Ճիշտ է այսօր ոմանց համար դարձել է բիզնես, ոմանց համար հեղինակության և փառքի լավ պատրվակ, բայց ոմանց համար էլ ուղակի կյանք և ապրելակերպ, որոնք չեն բարձրաձայնում այլ լուռ ու մունջ ապրում են , կրում են հոգսը :
Գնալ ես ուզում գնա , բայց տեղ թող որ ետ ընդունեն: Ընտանիքում էլ է դա նույնը: Կարող է շատ սիրված լինես , բայց քո ստեղծած կերպարով:
Եղեք ընտանիքը գնահատող և սիրող: Այդ ժամանակ ոչ մեկը ձեր հայրենասիրության վրա չի կասկածի:
Թեչե սաղ մեղավոր են բացի ինձանից դա առանց չափազանցության կամ դու խիստկարևոր ուհասկացող ես, որ քեզ առանձնացնում են , կամ էլ ուղակի հիվանդագին մոտեցում ունես քո իսկ հասկացողության մեջ:
Ձոխիր աշխարը դարձրու այն ավելի լավքը քո սկզբունքով , եթե այն կա, եթե չկա լուռ ու մունջ ապրի:
Աստվածաշունչն ասում է ,, Երանի թե լռեիր և դա քեզ իմաստություն կհամարվեր,, Հոբի գիրք :
Հովհաննես Յորդանյան