- Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել:

- Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր

- Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը,երբ որ քանդակը ավարտվում է,ինքն արդեն չկա:

- Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը։

- Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։

- Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։

 

- Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։

 

- Ես հասկացել եմ, թե ինչու աշխարհը ղեկավարում են միջակությունները: Նրանք չեն խմում և առավոտվանից սկսում են զբաղվել իրենց կարիերայով:

 

- Սիրուն մարդը բեմում դառնում է տգեղ, եթե նա վատ է խաղում:

 

- Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում:Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ:

 

- Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի:

 

- Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ էհումորի նյութ։

 

- Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։

 

- Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:

 

- Գիտեմ որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես ել իրենց եմ շատ սիրում, բոլորին մեկ առ մեկ:

 

 

Սևակ Հակոբյան