ՙՙԳաղափարական հումանիզմ՚՚

Ռուսաստանը Պուտինի՝ Կուբա այցին ընդառաջ դուրս կգրի այդ երկրի պարտքի 90%-ը (31,7 մլրդը 35,2 մլրդ ԱՄՆ դոլարից):


Հրաշալի հասկանում եմ Պուտինին. Կուբան, թերևս, մնացել է աշխարհի միակ երկիրը, որտեղ Պուտինին կընդունեն արքայավայել՝ առանց կարդալու ստորագրելով նրա կողմից դեմ տված ցանկացած հայտարարություն, որն ուղղված էՙՙիմպերիալիստական, դավարդիր Արևմուտքի՚՚ դեմ:


Կուբայում չի գտնվի նաև Շանթ Հարությունյանի պես մեկը, ով պատրաստ կլինի առևանգել Կաստրոներին ու Պուտինին:
Պուտինի կուբայական այցը պատասխան է ԱՄՆ-ին, որին Ռուսաստանի չեկիստ նախագահը չի ներում իր ՙՙքթի՚՚ տակ՝ Ուկրաինայում ՙՙխաղեր տալու՚՚ համար:


Հիմա Պուտինն որոշել է ՙՙխաղեր տալ՚՚ ամերիկացիների քթի տակ:


Մանավանդ որ՝ Չապաևը Պուտինի սիրած հերոսն է, երևի նաև՝ Կաստրոների:


Ինչպիսի՞ դեժավյու. Պուտինը կարող է իր փառավոր ԿԳԲ-ական անցյալը հիշել՝ ՙՙՍովետն անմեռ է՚՚ թեմայով, Կաստրոները՝ իրենց ՙՙհեղափոխական՚՚ անցյալը՝ ինտերնացիոնալի համար այրվելու անհագ ցանկությամբ...

 

 

Սուրեն Սուրենյանց