Լոռու մարզի Շնող գյուղի Մեծ քարի գլուխ թաղամասում, որ պատմական Կայծոն բերդն է, և մինչ օրս պահպանվել են պատմական մի քանի շինություններ, մեծ խաչ են կանգնեցրել:
Հոգով սնանկ մի քանի մոլեռանդներ, ամենուր իրենց ձեռագիրն են ուզում թողնել' պղծելով պատմական հուշարձանը: Մինչև ե՞րբ պիտի հայը որդեգրի նման անասնաբարո պահվածք: Մինչև ե՞րբ պիտի խաչը գերադասենք ազգային պատմությունից: Մի՞թե կարելի է այդչափ տհաս լինել:
Ու՞ր են պատկան մարմինները' Շնողի գյուղապետարանը. Լոռու մարզպետարանը, ավելի բարձր ատյաններ.... Հերիք է բռնաբարեք հայոց պատմությունն ու մշակույթը: Այդ խաչերը ձեր տանը կանգնեցրեք: Ամրոցը, հուշարձանը ամենինս են, ազգային սեփականություն են:
Նման ստահակներին պիտի խաչել հենց իրենց բարձրացրած խաչերին. Մի պղծեք մեր պատմական հուշարձանները....
Վահե Անթանեսյան