Խոսքը հարկային օրենսդրության երկու կարևոր փոխությունների մասին է, որոնք արդեն հաստատվել են կառավարության կողմից:


Առաջինի համաձայն, Հայաստանում կսահմանվի նոր' «ընտանեկան բիզնես» կարգավիճակը: Նման կարգավիճակ կստանան այն ձեռներեցները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 12 մլն դրամը: Նրանք ընդհանրապես կազատվեն հարկերից: Այս փոփոխությունը դրական ազդեցություն կունենա հատկապես մարզերում ընտանեկան փոքր բիզնեսով զբաղվողների վրա, որոնց շրջանառությունը փոքր է, և հազարավոր մարդկանց համար ապրուստի խնդիրը լուծելու նպաստավոր պայմաններ կստեղծի:


Շուրջ 40 հազար առևտրային գործունեություն իրականացնողների համար էլ շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կնվազեցվի 1 տոկոսի: Սա հարկային օրենսդրության երկրորդ կարևոր փոփոխությունն է: Թեև շրջանառության հարկի այս թեթևացումը առևտրակաների համար պետական բյուջեին կզրկի 8 մլրդ դրամ եկամուտներից, բայց, հաշվի առնելով նաև առևտրականների ընտանիքի անդամներին, այս փոփոխության դրական ազդեցությունն իրենց վրա կզգան հարյուր հազարավոր մարդիկ:


Մնում է միայն ավելացնել, որ հարկային այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա հոկտեմբերի 1-ից:

 

 

Դավիթ Պետրոսյան