Իշխանությունը միտումնավոր է թանկացումների է գնում ամռանը՝ հուսալով, որ շոգն ու արձակուրդները թույլ չեն տա, որպեսզի մարդիկ ընդվզեն:
Անցյալ տարի այս մտայնությունը չաշխատեց, որովհետև ժողովուդն ընդդիմացավ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը:
Իհարկե, այն ժամանակ էլ ընդդիմության դերը հուզումների գործընթացում գրեթե զրոյական էր:
Հոսանքի թանկացումը նույնպես վերաբերում է հասարակության բոլոր խավերին, նույնիսկ՝ ավելի մեծ մասշտաբով:
Բայց բողոքի ցույցի էին դուրս եկել առավելագույնը երեք հարյուր մարդ:
Սա նշանակում է, որ անցած մեկ տարում մեր հասարակությունն որակապես փոխվել է ՝ դառնալով ավելի անտարբեր ու անհավատ:
Սա նաև նշանակում է, որ իշխանությունը գտել է հասարակության վրա ազդելու տարբեր լծակներ, որոնք գուցե տեսանելի չեն, բայց արդյունավետ են:
Սուրեն Սուրենյանց