Հարց «վերաասֆալտողներին»՝ իսկ Դուք սահմանամերձ կամ վերաբնակեցված գյուղերում եղե՞լ եք:

 

 

Մայրաքաղաքում ամեն լավ բան ուրախացնում է ինձ: Օրի օրի մեր քաղաքը, իրոք, գեղեցկանում է՝ չհաշված բազմաթիվ ճարտարապետական թերություններին:

 

 

Ինչևէ, Երևանով զբոսնելը գոնե ինձ համար շատ հաճելի է:

 

 

Բայց … ի՞նչ կարիք կա ամեն տարի ամբողջությամբ հարթ փողոցներից ասֆալտը քերել ու կրկին ասֆալտապատել: Այս շոգին ավելորդ խցանումները դեռ մի կողմ, բայց չէ՞ որ կարելի է Երևանի բարեկարգ 10 փողոց վերաասֆալտելու փոխարեն այդ տեխնիկայի ու ռեսուրսների մի փոքր հատվածն օգտագործել սահմանամերձ կամ Արցախի վերաբնակեցված գյուղերի քարուքանդ ճանապարհները կարգի բերելու համար:

 

Սևակ Հակոբյան