Նման բաների մասին, ավաղ, քիչ է խոսվում, որովհետեվ մարդու թշնամին արագ հանում է նման դեպքերի մասին պատմությունները մարդու հիշողությունից: Մինչդեռ, այսպիսի իրական պատմություններն ինչքան դաստիարակչական իմաստ ու քաջալերանք ունենք:

 

 

Անցյալ տարի Դեկտեմբերի 2- ին, Բասկ մարզիկ Իվան Ֆերնանդես Անիան վազքի առաջնության էր մասնակցում Նավարրայում: Նա 2րդն էր: Իսկ առաջին տեղում վստահաբար հաղթում էր Աբել Մուտաին, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերի 3000 մետր մրցավազքի բրոնզե մեդալակիրն էր: Հենց որ նրանք մտան վերջին շրջանը Ֆերնանդեսը տեսավ որ Քենիացի մարզիկը կանգ առավ վերջնագծից մոտ 10 մետր առաջ, ով սխալմամբ կարծել էր թէ արդեն հատել է վերջնագիծը:

 

 

Ֆերնանդեսն արագ հասավ Մուտայիին ու նրա սխալը շահագործելու փոխարեն (նա կարող էր արագ անցնել ու վերցնել անհավանական հաղթանակը) մնաց ետևում, նշաններով հասկացրեց Քենիացուն, որ վերջինս դեռ չի հատել վերջնագիծն ու մնաց նրա ետևում, առաջնորդեց Քենիացուն միչև վերջնագիծ ու թողեց որ Քենիացին առաջինը հատի վերջնագիծն ու հաղթի:

 

 

Ֆերնանդեսը 24 տարեկան Բասկ վազորդ է և համարվում է խոստումնալից ապագա ունեցող մարզիկ: Երկու տարի առաջ նա 5000 մետր հեռավորությունում Իսպանիայի չեմպիոն էր դարձել:

 

 

« Եթե ինձ ասեին, որ հաղթանակն ինձ Իսպանիայի հավաքականում տեղ կապահովեր Եվորպայի առաջնության համար, միևնույնն է, ես այլապես չէի վարվի: Սա շատ կարևոր է, որորվհետև այսօր տարբեր շրջանակներում (ֆուտբոլ, հասարակություն, քաղաքականություն) կարծես թէ ամեն ինչ թույլատրելի է հաղթելու համար, մինչդեռ ազնիվ մե ժեստն ավելի կարևոր է ու ավելի բարիք կանի:»

 

 

Նա նաև ավելացրերց: «Ցավոք, շատ քիչ է խոսվում այսպիսի ժեստերի մասին: Եվ դա ամոթ է: Լավ կլիներ մեր երեխաներին բացատրել, որ սպորտն ու քաղաքականությունն այն չէ ինչ նրանք տեսնում են հեռուստատեսությամբ՝ բռնություն, ցոփություն, անվայել արտահայտություններ ու հակառակորդի աչքի մեջ մատ խոթել:

 

 

Այս տղան այսպիսի բաներ է անում 24 տարեկան հասակում: Ուրեմն լավ ծնողներ է ունեցել ու լավ դաստիարակություն, որ նրան սովորցերել են հերոս ու ազնիվ լինել, այլ ոչ թէ լիդեռ:

 

Արման Հարեյան