Եթե ձեզ թվում է, որ հոսանքի էսս մի թանկացումով գլուխներս պրծցնելու ենք, ապա չարաչար սխալվում եք: Բանն այն է, որ արդեն շատ շուտով Ատոմակայանը կանգնեցվելու է 1,5-2 տարով և կապիտալ վերանորոգման աշխատանքներ են տարվելու այդ ընթացքում: Սա ենթադրում է միլլիոնավոր դոլաարների ծախս, այլև արտադրվող էներգիայի միջին ինքնարժեքի բարձրացում, որովհետև ՀՀ-ում ամենաէժան էլեկտրաէներգիան աարտադրում է հենց Ատոմակայանը, իսկ դրա պլանային պրոֆիլակտիկայի ժամանակ գործարկվում է Հրազդանի ՋԷԿ-ը, որի արտադրած հոսաննքը շոշափելի ավելի թանկ ինքնարժեք ունի, բայց եթե սովորաբար Հրազդանի ՋԷԿ-ը գործարկվում է տարեկան մի քանի ամսով, ապա հիմա Ատոմակայանի չարտադրած էներգիան պետք է կոմպենսացնել ավելի երկար ժամանակահատվածի համար, ինչը նշանակում է, որ հոսանքի գինը նորից կթանկացնեն, առավել ևս, որ հիմա են լացում, որ իբր վնասով են աշխատում, բա որ իրո՞ք ինքնարժեքի բարձրաացումը սկսեց, ոնց են մեզ քերթելու...
Էհ, սենց գնա, մենակ էն հեքիաթների մեջի չար ուժերին վճարվող տուրքն էր մեզնից պակասում՝ գեղեցիկ կույսերի տեսքով, բայց աչքիս մանրից էդ տարիֆին էլ անցնեն, որովհետև սրանց վեջն էլ չի հեչ:
Անդրանիկ Իսահակյան