Ապրանքի արժեքի որոշման շուկայական մեխանիզմից կատարյալ բան մարդկությունը դեռ չի հնարել։ Ապրանքի արժեքը շուկան է որոշում պահանջարկի և առաջարկի մեխանիզմի օգնությամբ։


Էելեկտրաէներգիայի մեկ կիլովատը ԱՄՆ-ում արժե մոտ 85 դրամ։ Արտադրողը այ վաճառում է տեղափոխողին 40 դրամով: Չեմ կարծում որ Հայաստանի էլեկտրակայաններում կարող է էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը ավելի ցածր լինել քան ԱՄՆ-ում է։ Այնպես որ էլեկտրաէներգիան դեռ պիտի երկու անգամով թանկանա։ Այստեղ այլ լուծումներ գոյություն չունեն։


Մթերքների, լայն սպառման իրերի ու առարկաների, մատուցած ծառայությունների գները ևս կբարձրանան ու կմոտենան դրանց միջազգային գներին։ Սա տնտեսական օրենքներով պայմանավորված պրոցես է որը շուտ թե ուշ հաղորդակից անոթների սկզբունքով ազատ տնտեսություն ունեցող երկրներում գալիս է հավասարակշիռ վիճակի մնացած աշխարհի հետ։
Այս երևույթի դեմ պայքարելը անիմաստ ուժերի վատնում է և անարդյունք զբաղմուք է։ Խնայեք ձեր ուժերը և ձեր էներգին։
Պայքարը անհրաժեշտ է տեղափոխել այլ ասպարեզ՝ այն է թե ինչպես անել որ աշխատուժը ևս ենթարկվի շուկայական օրենքներին և նրա գինը ևս որոշվի շուկայական սկզբունքներով մոտենալով նրա միջազգային մակարդակներին։ Ահա այստեղ է որ բացվում է պայքարի լայն ասպարեզ և իմաստ ունի ուժերը կենտրոնացնել և պայքարել։ Պետք է պայքարել մարդկանց եկամուտների ավելացման համար։ Պետք է պայքարել որ ուսուցիչը, բժիշկը, գիտ. աշխատողը, բադրիջան արտադրող գյուղացին կամ ասֆալտ փռող բանվորը միջինում վաստակեն այնքան ինչքան վաստակում են նրանց արհեստակիցները այլ երկրներում, ասենք օրինակ Ավստրիայում այլ ոչ թե Բագլա-Դեշում կամ Նիգերիայում։

 

 

Համլետ Աբրահամյան