Մինչ այժմ երեկվա Բելգիա-ԱՄՆ խաղի տպավորության տակ եմ, որը, իմ կարծիքով, դիտարժանության, լարվածության ու ֆուտբոլային էմոցիանեի առումով առայժմ լավագույնն է առաջնությունում...


Խաղի տարբեր հատվածներում երկրպագել եմ տարբեր թիմերի՝ մեկ Բելգիային, մեկ ԱՄՆ-ին, չնայած վերջնարդյունքում ուզում էի հաղթի Բելգիան...


«Կարմիր դեւերի» թիմը եւ նրանց խաղացած տպավորիչ, տեմպային ֆուտբոլը միշտ էլ ինձ համար սիրելի է եղել: Այսօրվա թիմը եւս հրաշալի է, հատկապես երեկվա խաղում....


Իսկ ԱՄՆ-ն ինչպես ողջ առաջնությունում, այնպես էլ երեկ, ցույց տվեց, իրոք, մարտական ոգի, պայքարի ջիղ, հաղթանակի հասնելու կամք, շատ դրվագներում ցուցադրեց հասուն ու բարձրակարգ ֆուտբոլ, եւ միայն կատարողկանը չբավարարեց հաղթելու համար....


Շնորհակալություն Բելգիայի ու ԱՄՆ-ի ֆուտբոլիստներին' ֆուտբոլային գերագույն հաճույք եւ անմոռաց երկու ժամ պարգեւելու համար...

 

 


Համլետ Կիրակոսյան