Բոլորն արդեն սովորել են մոդելների գեղեցիկ արտաքինին, որոնց լուսանկարները պարբերաբար հայտնվում են ամսագրերում: Նրանք ունեն իդեալական կազմվածք, խնամված դեմք և մազեր: 25-ամյա ֆոտոմոդել Մելանի Գայդոսը արմատապես տարբերվում է ընդունված կանոններից: Շատ մարդիկ չեն քաշվում մոդելի մասին արված իրենց արտահայտություներից՝ նրան տեսնելով: Բայց նրանք, ովքեր շփվել են նրա հետ, ասում են, որ աղջիկն ունի անհավատալի էներգետիկա, խարիզմա և ներքին գեղեցկություն: