Ժառանգության, առավել ևս' Կոնգրեսի մասին չեմ խոսում, քանի որ վստահ եմ, որ նրանք հենց էսօր էլ պատրաստ են փողոց դուրս գալու:


Առհասարակ, 12 կետերը ձևավորվել են արհեստական կոնսենսուսի միջոցով: Այսինքն' համագործակցությունը պահելու նպատակով' Ժառանգությունը, առավել ևս' Կոնգրեսը համաձայնել են նույնիսկ այդ ձևաչափին: Բայց ասե՞մ, թե ի՞նչ ա լինելու սեպտեմբերին (աշնանը): Մի բան' կռուտիտ: Կառավարությունը "քառյակի" 12 պահանջներից 2-3 կետ ա "կատարելու", իսկ ԲՀԿ-ն, վստահ եմ, նաև' ՀՅԴ-ն դա համարելու են շատ դրական քայլ ուղղված "հասարակությանը", ու փորձելու են մյուս ուժերի հետ երկարաձգել կառավարությանը "տրված" ժամկետը' դրանով խափանելով նախօրոք հայտարարված հանրահավաքի անցկացումը: Իսկ "լավագույն" դեպքում, եթե այնուամենայնիվ քառյակի' ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասնակցությամբ հանրահավաքը կայանա, ապա այն կկրի զուտ "փորձնական" բնույթ ու կներկայացվի որպես "նախազգուշական":


Իմ խորին համոզմամբ, ԲՀԿ-ի, վստահ եմ, նաև' ՀՅԴ-ի օրհասական խնդիրը, հայտնի պատճառներով, ԱԺ 2017թ.-ի ընտրություններն են: Դրա լավագուն ապացույցը 12-ում ընդգրկված միակ "իրական" քաղաքական կետն ա, այն է' անցումը 100%-անոց համամասնական ընտրակարգի:


Հ.Գ. թող ես լինեմ ազգի վերջին չուզողն ու վատատեսը:

 

 

Հարութ Ուլոյան