Տղայի և աղջկա ուղեղները հասունացման շրջանում տարբեր կերպ են զարգանում: Նյուքասլի համալսարանի հետազոտությունը ապացուցել է, որ աղջիկների ուղեղը ավելի արագ է ծերանում: Հետազոտությունը կատարվել է 4-40 տարեկան 121 մարդկանց շրջանում: Հետազոտողները ստացել են ուղեղի ձևափոխումների հստակ պատկերներ: Տարիքի հետ ուղեղի որոշ հատվածներ փոքրացել են, իսկ բջիջների միջև ‘անպետք’ կապերը' ոչնչացել:

 

 

Եվ ահա այստեղ է, որ հետազոտողները նոր բացահայտում են կատարել: Պարզվել է, որ ուղեղի 'մաքրումը' աղջիկների մոտ սկսում է 10 տարեկան հասակում, իսկ ահա տղաների դեպքում 20 տարեկանից ոչ շուտ:

 

 

Ընդ որում, հետազոտողները պարզել են, որ ծայրահեղ անհրաժեշտության բջջային կապերը աղջիկների ուղեղում այնուամենայնիվ պահպանվում են, իսկ ահա երկրորդական կարևորության բջջային միացություններն ու կապերը' ոչնչանում: Ինչը, ի դեպ, համաձայն հետազոտության նպաստել է ուղեղի աշխատունակության բարձրացման վրա. Այս գործընթացի արդյունքում ուղեղը սկսում է անպետք տեղեկատվությունը չպահել և կենտրոնանալ առաջնային ինֆորմացիայի վրա:

 

 

Գիտնականները եզրակացրել են, որ կանանց ու աղջիկների ուղեղը, որպես օրգան, շուտ է ծերանում, սակայն ֆունկցիոնալ կիրառությունը ավելի գործնական է, իսկ տղամարդկանց ու պատանիների մոտ, օրգանը, որպես այդպիսին, արագ չի ծերանում, բայց հաճախ ուղեղում 'քաոս է' տիրում: