Հնդիկ Վավա Սուրեշը հասարակական գործիչ է, վայրի բնության պաշտպան և օձերի մեծ գիտակ: Նա հայտնի է նրանով, որ բռնում է Տիրուվանտապուրամ շրջանի բնակավայրեր ներխուժած օձերին և բաց է թողնում նրանց վայրի բնություն: Ընդ որում, հիմնականում, նրանց մեջ լինում են նաև թունավոր և չափերով բավականին մեծ սողուններ: Վավա Սուրեշն արդեն բռնել և բաց է թողել այդպիսի 30 000 օձեր: Բացի այդ 40-ամյա հնդիկն իր հայրենիքում հայտնի է նաև վերացման եզրին գտնվող օձերի փրկությամբ և պահպանությամբ: Նա հավաքում է լքված ձվերը, որպեսզի հանի օձի ձագերին և բաց թողնի նրանց: 

 

Աշխատելով նման վտանգավոր կենդանիների հետ՝ Վավան կարող է իրեն համարել մոլորակի ամենախիախ մարդը: