ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնածողովը հուլիսի մեկին նիստ է գումարելու և քննարկելու է էլեկտրաէներիգիայի հարցը: Սակայն, <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերության <<սրտաճմլիկ հիմնավորումների>>, կրած ինչ-որ վնասների մասին հեքիաթները լսելուց և հավատալուց առաջ հարգարժան հանձնաժողովի նիստին պետք է նախորդեր շատ օբյեկտիվ և մանրակրկիտ ուսումնասիրություններն այդ ոլորտում:
Ավելին քան համոզված եմ, որ կհայտնաբերվեր ատկատների, յուրացումների կատարելության հասած, նրբագույն, նբերանգ շատ հետաքրքիր մեթոդներ: Բարձր, չհիմնավորված աշխատավարձեր, ուռճացված հաստիքակազմ, շքեղ վերանորոգված և կահավորված աշխատասենյակներ, բազմաքանակ սպասարկող մեքենաներ: Այդ օղակի ղեկավարների շքեղ առանձնատներ, բազմաքանակ թանկարժեք ծառայական և անձնական մեքենաներ…
Հարգարժան հանձնաժողով հաշվարկեք և պարզեք, թե այդ ցանցի բարձրաստիճան չինովնիկները' գլադունչիկներն ու բիբինները, նրանց շրջապատը ինչ չարաշահումներ են կատարել և ինչպես են ապրում հիմա… Հայտնաբերեք, անպայաման հայտնաբերեք… Ըստ խոսակցությունների 60 միլիոն դրամից ավել աշխատավարձ է ստանում Բիբինը, դրան գումարած ամեն եռամսյակ 40 միլիոն դրամ պարգևատրումը: Ում փողերով?...
Իհարկե ի’մ, քո’, նրա’…Ինչի համար?...Այդ փնթի, անկազմակերպ աշխատանքի, այդ չարաշահումների համար?...
Քննարկումից առաջ այս հարցերն էր պետք պարզել…Էլի գուցե շատ հետաքրքիր դիտարժան այլ երևույթներ…
Այնպես որ, սակագինը բարձրացնելն ամենահեշտ ճանապարհն է, սակայն իմ կարծիքով նաև ամենաբարդ, անչափ բարդ, հղի անկանխատեսելի սրացումներով: Սակագինը այսբերգի, այդ ոլորտի խորքային լուրջ երևույթների մի փոքր երևացող հատվածն է…Իսկ թե իրականում ինչ է թաքնված այդ <<սրտաճմլիկ հիմնավորումների>> տակ, այդ ոլորտի խորքերում, միայն Աստված և այդ բնագավառի աշխատակիցները գիտեն…
Ռոբերտ Մելքոնյան