1/8 եզրափակչի Հունաստան-Կոստա-Ռիկա խաղի առաջին կեսը դիտարժան չէր:


Եթե հետևենք մարտավարություններին, ապա Հունաստանի մարզիչը ընտրել է ավելի հարձակողական 4-3-3 սխեման, բայց տարածքային առավելությունը 5-4-1 մարտավարությունն ընտրած կոստառիկացիների կողմն էր:


Առաջին խաղակեսում ընդամենը մեկ գոլային պահ ստեղծվեց, երբ հույները 36-րդ րոպեին կարող էին բացել հաշիվը, բայց իր բարձրության վրա էր մրցակցի դարպասապահը:


Կոստա-Ռիկայի հավաքականը, դատելով խմբային խաղերի վիճակագրությունից, ֆիզակապես ավելի լավ է նախապատրաստված, քան՝ հույները:


Վիճակագրություը՝ վիճակագրություն, իսկ ռեալ իրադարձությունները կածավալվեն առաջիկա 45 րոպեներին:

 

 

Սուրեն Սուրենյանց