Բոլորս էլ գիտենք, որ մարդու մասին տեղեկություն կարող ենք ստանալ նրա քայլվածքից, ձեռքի ափի գծերից, ինչպես նաև մատերի ձևից' որոնցից յուրաքանչյուրը օգնում է մեզ բացահայտել բնավորությունը: Իսկ հիմա ուսումնասիրենք նրանցից յուրաքանչյուրը: Ձեր կարծիքը' ինչքանով է այն համապատասխանում յուրաքանչյուրիդ:

 

 

Բթամատ

 

 

Դա մեր եսի խորհրդանիշն է: Փորձենք առանց հատուկ ջանքերի այն հեռացնել, նշանակում է' Դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին:Եթե այդ անկյունը 90 աստիճան է և ավելի, Դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում: Եթե բթանատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում որևէ ուղղությամբ, ապա դա խոսում է համառության և հաշվենկատության մասին: Բայց դա ունի իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն:

 

 

Ցուցամատ

 

 

Սա խորհրդանշում է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները: Եթե Ձեր ցուցամատը երկար է մատնեմատից, ապա Դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանատվությունը Ձեր վրա վերցնելու և մարդկանց Ձեր հետևից տանելու համար: Իսկ եթե ցուցամատը թեքված է դեպի միջնամատը, ապա այն խոսում է Ձեր խանդոտ բնավորության մասին:

 

Էլիզա Գևորգյան