Ողջ օրը մամուլն ահազանգում է, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:

 


Ինչ խոսք, բոլորս էլ ունենք բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր այս պահին սահմանին են՝ պաշտպանելով մեր հայրենիքը:

 


Յուրաքանչյուրս յուրովի մտահոգվում ենք իրավիճակի հետագա վատթարացման հեռանկարից…
Այսօր խոսել եմ ընկերներիցս մեկի հետ, ով պատասխանատու առաջադրանք է իրականացնում այս պահին մարտական դիրքերում:

 


Կարող եմ միայն հետևյալն արձանագրել. Իսկապես հպարտ եմ, որ ունենք նման հրամանատարներ, ովքեր ոչ միայն պաշտպանում են մեզ, այլ նաև արժանապատիվ հակահարված են հասցնում թշնամուն…
Շնորհակալություն Ձեզ, հայրենիքի զինվորներ….

 

Նորայր Նորիկյան