Ադրբեջանի կրթական համակարգի շարքային խայտառակություններից... կամ գուցե՞ ոչ(իրենց համար,իրենց կարծիքով):
5-րդ դասարանի «Հայրենիք» դասագիրք.
-Սկսվեց 1945 թվականը: Հունվարին կատաղի մարտեր էին ընթանում Բալթիկայի ափին գտնվող Միտիվա քաղաքում: Ինչպես և նախկինում, գեներալ Ասլանովի ջոկատը առաջատարն էր: Հաղթանակն մոտենում էր օրեցօր, և թվում էր, թե քաջ գեներալի տանկիստները առաջինն են մտնելու ֆաշիզմի որջը… Այս դրությունում, 1945 թվ. Հունվարի 24-ին, մեր ազգի զավակը, ով անցել է Ստալինինգրադի սարսափներով, Կուրսկի ճակատամարտի «դժոխքով», գեներալ Ազի Ասլանովը զոհվեց չպարզված հանգամանքներում: Ո՞վ գիտե, գուցե այդ հանգամանքների պարզմամբ, հայերի դավաճանության և նենգության հերթական դեպքը բացահայտվի:
Հ.Գ Աշխարհ կանգնի ինջող կա, կամ վարպետ ստեղ մի տեղ հարմարացրեք:(պատկերացրեք վարպետը խոպան գնացած հայ լինի ու ասողին մի տեղ հաստատ կհարմարացնի):
Դավիթ Թորոսյան