Ավարտվեց աշխարհի առաջնության խմբային փուլը:Փուլ, որ իր անկանխատեսելիությամբ երևի թե ամենահետաքրքիրն էր'նախորդների համեմատությամբ:Բնականաբար ամենամեծ անակնկալը մահվան խմբի (D) խաղերի արդյունքներն էին'ըստ որի խմբի առաջատար համարվողները'Իտալիան և Անգլիան, իրենց տեղը զիջեցին'Կոստա Ռիկային և Ուրուգվային, որոնք 1/8 ում կհանդիպեն համապատասխանաբար'Հունաստանի և Կոլումբիայի ընտրանիներին:

 

Հաջորդը Իսպանիայի անհաջողությունն էր, որի խմբի հաղթողներ Չիլին և Հոլանդիան համապատասխանաբար հանդիպելու են Բրազիլիայի և Մեքսիկալի հավաքականներին:Առաջնության մյուս ֆավորիտները Արգենտինան և Ֆրանսիան հանդիպելու են Շվեցարիայի և Նիգերիայի հետ:Ընդհանուր առմամբ ամենաթույլ ' H խմբի ֆավորիտ Բելգիայի հակառակորդը կլինի ԱՄՆ-ը: Իսկ Գերմանիայի ընտրանուն բաժին կհասնի Ալժիր-Ռուսաստան դիմակայության հաղթողը:

 


Ի տարբերություն խմբային պայքարի, 1/8 րդ եզրափակիչում անակնկալների հավանականությունը կքչանա, սակայն խաղերը ավելի կհետաքրքրանան.
1-Բրազիլիա - Չիլի' եթե մրցավարները չխանգարեն, ապա սա կինի ամենաանզիջում և հետաքրքիր դիմակայությունը:

 


2-Մեքսիկա- Հոլանդիա' երկու այլմոլորակայինների 'Մեքսիկայի դարպասապահի և Արիան Ռոբենի ճակատամարտը, որտեղ ի վերջո կհաղթի Ռոբենը.
3-Կոլումբիա-Որուգվայ' առանց Սուարեսի բացարձակ հավասար խաղ
4-Կոստա Ռիկա-Հունաստան' Խոսքերն ավելորդ են'Հունաստանը դուրս կմնա պայքարից:
5-Նիգերիա-Ֆրանսիա'հիանալի թիմերի հանդիպում ու ի վեջո ավելի մեծ փորձ ու բախտ ունեցող թիմի հաղթանակ.Ֆրանսիան կանցնի 1/4:

 


6 Արգենտինա-Շվեցարիա; Արգենտինային, իսկ ավելի ստույգ Մեսսի+10 հոգի թիմին, բաժին ընկավ ամենաթույլ հակառակորդը: Այնպես որ մարդ-թիմը կհաղթահարի այս արգելքը:
7- ԱՄն - Բելգիա' թերևս 1/8 ի ամեաանկանխատեսելի խաղը.
8 Գերմանիա- Ալժիր կամ Ռուսաստան; Մեծ հաշվով մեկ է: Գերմանիան միակ թիմն է, որ առաջնության սկզբից խաղում է'մաքսիմում խնայելով ուժերը.Այս մարտավարությունը առայժմ արդարացնում է իրեն.Հավանաբար 1/8 -ն էլ գերմանացիները առանց դժվարության կանցնեն.


Ի վերջո 1/4 րդում կհայտնվեն այս առաջնության լավագույն հավաքականները.

 

 

 

Գարիկ Պետրոսյան