«Տիտանիկ»-ի կործանումից անցել է ավելի քան 100 տարի, բայց լեգենդար այս նավի շուրջ գաղտնիքները դեռևս բացահայտված չեն: Սակայն վերջերս բացահայտվել են սկանդալային փաստեր, որոնց մասին ոչ ոք մինչ այժմ տեղյակ չէր:

 

Սկանդալային փաստաթղթերը հրապարակվել էին «Տիտանիկ»-ի իրերի աճուրդի նախորդ օրը: Այդ իրերի մեջ գտնվել են ձայնագրություններ, որոնք արվել են անվտանգության տեսուչի' Մորիս Կլարկի կողմից: Նա «Տիտանիկ»-ի սարքավորումները ստուգել է նավագնացությունից 5 ժամ առաջ: Նրա խոսքով' նավի վրա եղել է անհրաժեշտ փրկարարական նավակների միայն կեսը: Ինչն էլ պատճառներից մեկն է եղել այդքան մեծ թվով զոհեր ունենալու:

 


Կլարկը շփոթվում է ձայնագրություններում, քանի որ չէր կարող պատմել ողջ իրականությունը: Բանն այն է, որ ''Տիտանիկ''-ի սեփականատերը' White Star Line ընկերությունը, նավի ղեկավարության վրա ճնշում էր գործադրել. արդյունքում նավը 1912թ. ապրիլի 10-ին Սաութհեմպտոնից ուղևորվեց դեպի Նյու-Յորք' չունենալով անհրաժեշտ չափով փրկարարական տեխնիկա:

 

 

Տիտանիկ ֆիլմի մասին

 

 

«Տիտանիկ» ֆիլմի պատմությունը սկսեց նրանից, որ իր ծննդյան օրը Ջեյմս Կամերոնը' ֆիլմի ապագա ռեժիսորը, իր ընկերոջից նվեր է ստանում Տիտանիկի մասին պատմող աշխատություն: Այդ օրվանից ռեժիսորը հիվանդանում է Տիտանիկի մասին ֆիլմ նկարելու Տիտանիկգաղափարով:
Կամերոնը հավաքում էր այն ամենը, ինչ ֆիլմն ավելի իրական կդարձներ: Նա անձամբ իջել է օվկիանոսի հատակ, որպեսզի ուսումնասիրի նավի ավերակները:

 

 

Նկարահանումների համար հսկայական նկարահանման հրապարակ էր պատրաստվել: Հինգ տոննա պայթուցիկի միջոցով չորս միլիոն տոննա ջուր պարունակող ջրավազան էր պատրաստվել, որտեղ էր տեղադրվել էր կինոյի պատմության մեջ ամենահսկայական կինոմոդելը' Տիտանիկի 231 մետր երկարությամբ պատճենը, որը օրիգինալից կարճ էր ընդամենը 34 մետրով: Նկարահանումների համար ստեղծվել էր նաև հատուկ արհեստական «այսբերգ»:

 

 

Ասում են, որ Քեյթ Ուինսլեթն այնքան էր հավանել Կամերոնի սցենարը, որ նա շատ անգամ զանգահարում էր ռեժիսորին ու խնդրում, որպեսզի Ռոզայի դերի համար հենց իրեն ընտրել: Կամերոնն այդ դերում Գվինետ Պելտրոուին էր տեսնում, սակայն վերջում տեղի տվեց: Դերասանուհին չէր պատկերացնում, թե որքան ուժ ու եռանդ կխլի ֆիլմն իրենից: Նա այնքան շատ ժամանակ էր անցկացնում ջրում, որ ֆիլմից հետո թոքաբորբ էր հիվանդացել:

 


Նկարահանումների ավարտից հետո Տիտանիկի կինոմոդելը քանդվել էր և հանձնվել մետաղի գործարաններ: