Իտալացի հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտին, ով մշտապես սիրո խոստովանություններ է շռայլում իր լիրիկական ստեղծագործություններով, սիրո երդում է տվել 26-ամյա Մարիկա Պելեգրինելիին։

 

 

Ինչպես նշում է Tatler-ը, 51-ամյա Ռամազոտիի ու 26-ամյա Պելեգրինելիի պսակադրությունը կայացել է մայրամուտին՝ Մոնտերոտոնդոյի Villa Sparina գեղատեսիլ այգում։

 

 

Հետաքրքրական է, որ Ռամազոտիի հետ ամուսնության համար երիտասարդ հարսնացուն ընտրել է բավական թեմատիկ զգեստ, որը զարդարված է նոտաներով ու Valentino-ի վերջին կուտյուրային հավաքածուից է։

 

 

Աղբյուրը հավելում է, որ Ռամազոտին ու նրա կինն ունեն համատեղ երեխա՝ 2-ամյա Ռաֆաելան։