1. Թովմա Արծրունու վկայությամբ 10-րդ դարի սկզբին Աղթամար կղզում Գագիկ Արծրունի թագավորը իր պալատի շինարարության վրա ծախսել է 80 տոննայից ավելի երկաթ:

 


2. Առաջին քրեական խրոնիկան արձանագրվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կավե տախտակի վրա: Ըստ արձանագրության' ոմն ազատ քաղաքացի բռնվել էր ստրուկ առևանգելու պահին: Կատարվածի համար մահապատիժ էր սահմանված, մինչդեռ ստրուկին սպանելու համար բավարարվում էին տուգանքով: Ուստի քաղաքացին շտապել էր խեղդել ստրուկին: Միջադեպի նկարագրությունը գտնվել է Բաբելոնում:

 


3. Երկարության չափի միավորներից յարդը (0.9144 մ) կիրառության մեջ է մտել շնորհիվ Անգլիայի`  նորմանդական ծագումով թագավոր Հենրի Ա-ի, որ պարզել է ձեռքը և հրամայել է չափել մատների ծայրից մինչև քթի ծայրն ընկած երկարությունը:

 

 

Վահե Անթանեսյան