Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, և նա նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:


Գիտեմ՝ այս նշանակման հետ կապված բազմաթիվ շահարկումներ են լինելու, հրապարակումներում առատ քննադատություն է լինելու թե Սարգսյանի ու թե նրան նշանակողի հասցեին:


Միանգամից ասեմ, որ Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ հիացած չեմ, բայց նրան համարում եմ ինտելեկտուալ մարդ, ով որոշակի արժեքային համակարգի կրող է:


Նախկին վարչապետն, օրինակ, սկզբունքորեն հավատում էր կենսաթոշակային համակարգի բարեփոխման այն կոնցեպտին, որը ներկայացրել էր խորհրդարան ու մինչև վերջ պաշտպանեց այն՝ չտրվելով պոպուլիզմին:


Սարգսյանն ունի գիտելիքներ, աշխատանքային փորձ ու կապեր միջազգային կառույցների հետ ու համոզված եմ, որ՝ դեսպանի կարգավիճակով, օգտակար կլինի մեր երկրին:

 

 

Սուրեն Սուրենյանց