ԱՄՆ Վառելիքի որակի միջազգային կենտրոնը հրապարակել է 100 երկրներում բենզինի որակի վարկանիշային աղյուսակը: Մասնավորապես, մեր հարևան Ադրբեջանում բենզինի 30 տոկոս թանկացումից հետո որակը բավական իջել է: Ադրբեջանը 100 երկրների մեջ զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: Համեմատության համար տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են հետևյալ դիրքերը՝ Թուրքիան 36-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 59, Վրաստանը՝ 61, Հայաստանը 75: 100 երկրների վարկանիշային աղյուսակը եզրափակում է Սիրիան: Առաջատար դիրքերում են Գերմանիան, Ճապոնիան, Ավստրիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Ալբանիան և Բելգիան:
Սարգիս Ասատրյան