Ինչուիկ հարցաշար 2
1. Ինչիա՞, որ մենակ հեքիաթներումա միշտ բարին հաղթում չարին:
2. Ինչի՞ համակարգիչներում չկա հայր պլատա:
3. Ինչի՞ են ծնողները երեխեքին թողնում իջնեն բակ, որ հետո էլ 5 րոպեն մեկ գոռան «տուն արի»:
4. Ինչիա՞, որ կանգառում սպասում ես ասենք 4րդ համարի երթուղայինին չկա, բայց որ սպասես 8ին, 4րդը 2 րոպեն մեկ կանցնի ու դատարկ:
5. Ինչի՞ են ուսուցիչները իրենց աշակերտների 2րդ մայրը համարում:
6. Ինչի՞ են ամեն տարի քանդում ու ասֆալտապատում նույն փողոցները:
7. Ինչիա՞, որ կանգառից դուրս ուղևոր կարելիա վերցնել, բայց կանգառից դուրս կանգառ չի կարելի պահանջել:
8. Ինչիա՞, որ բաղնիքի ծորակից ավելի սառը ու համով ջուրա գալիս, քան խոհանոցի:
9. Ինչի՞ ենք հանգստանալու գնալուց հետներս դաս վերցնում որ անենք, մեկա գիտենք, որ չենք անելու:
10. Ինչի՞ են Վարդավառի օրը դույլերով իրար խփում հենց ջուրը վերջանումա:
11. Ինչի՞ ենք սոված ժամանակ սառնարանի դուռը հա բացում-փակում...ախր դրանից սառնարանի պարունակությունը չի փոխվելու:
12. Ինչի՞ ենք դրսում պուլպուլակ տենալուց պարտադիր ջուր խմում:
13. Ինչի՞ ենք 12:12, 15:15, 20:20 ժամերին երազանք պահում:
14. Ինչի՞ ոչ մի տաքսու վարորդ մանր չունի:
15. Ինչի՞ են գյուղի բարեկամները ամեն տենալուց հարցնում' չե՞ս փսակվում, բա ընկեր չունե՞ս, բա ինչի՞ չունես, բա ե՞րբ կունենաս:
Շարունակելի....
Քրիստինա Ստեփանյան