Բարի ամառային հարցադրում(առանց որևէ ենթատեքստի)
Արդեն մեկ տասնամյակից ավելի մեր իշխանությունները խոսում են ՀՀ տնտեսության մեջ տուրիզմի գերակա ճյուղ լինելու մասին: 90-ականներին տուրիզմը շատերի համար ասոցիացվում էր <ուսապարկով սարեր բարձրանալու> կամ լավագույն դեպքում Բլդանչայի կամ Սևանի հին պանսիոնատներում հանգստանալու հետ: Հետո մարդիկ սկսեցին ավելի հաճախ ճանապարհորդել և հանգստանալ հարևան (բարեկամ և այնքան բարեկամ) երկրներում: Ավելին՝ Հայաստան սկսեցին գալ տուրիստներ: Երևանում անգամ Սիթիբաս մտցրեցին: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստան մտնող տուրիստների քանակը տարեց-տարի քիչ, բայց աճում է: Բայց բոլորին էլ հասկանալի է, որ Հայստան մտնող տուրիստների ճնշող մեծամասնությունը՝ Սփյուռքի մեր հայրենակիցներն են: Ասածս ի՞նչ է: Տարիների փորձը ցույց տվեց, որ էկոնոմիկայի նախարարությանը այս ոլորտը առանձնապես չի հետաքրքրում (բացառությամբ Ներսես Երիցյանի, ով անչափ մտահոգված էր տուրիստների համար բիոզուգարաններ տեղադրելու հարցով): Ավելի ճի՞շտ չի լինի այս ոլորտը տալ Սփյուռքի նախարարությանը: Կարծում եմ ավելի արդյունավետ կլինի: Ի դեպ, քանի որ ստատուսս բարի է, և ոչ մի ենթատեքստ, բացի բարի նպատակներից չի հետապնդում, խնդրում եմ բարձրացրած խնդիրը անձերի հետ չկապել, այլ դիտարկել զուտ արդյունավետության տեսանկյունից

 

 

Կարեն Քոչարյան