Մեր ԿԳՆ -ն, մեր կառավարությունը թող այս երկու տասնյակից ավել տարիների ընթացքում հասցներ թարգմանել ու մեր համապատասխան կրթական հաստատություններին ապահովվեր բոլոր կամ մեծ մաս կազմող գիտական ու մեթոդական աշխատանքները, որոնց մեծ մասը ռուսաց ու անգլերեն լեզուներով են և այսօր գրեթե կապ չունի, թե ինչ մասնագիտություն ես ընտրում, օտար լեզուն պարդաիր է, և ոչ թե այն պարտադիր է նրա համար, որ օտար լեզու իմանալն արդեն առավելություն է, այլ նրա համար, որ մեթոդաբանությունն է օտար լեզվով, այսօր և հայերենը մեծ արժեք կունենար, և մենք կարող էինք նաև շատ պետություններում արդեն հայերենի դերի զարգացման մասին խոսել ու գործել , քանի որ ամբողջ աշխարհում կան խոշոր հայ համայնքներ, որոնք ցանկացած պահին կարող են ցանկացած հարց լուծել ևավելին կարող են անել քան մեր դեսպաններից շատերը: Մեր այսօրվա ԿԳՆ-ին էլ այդ առումով չէին քննադատի որ Հայաստանում օտար լեզվին կարևորություն է տրվում, մեր երկու մասի բաժանված երիտասարդները (ռուսա ու եվրոպամետները) չէին քննադատի մեկը մյուսին գոնե այդ առումով և' մտածելու տեղ չէին ունենա, և' հայերենն էլ ավելի զարգացած կլիներ, և' փողոցում միայն տուրիստները կխոսեին օտար լեզվով, որն ուղղակի հաճելի կլիներ:
Եթե ապահովված լիներ հայերենն մեթոդաբանություններով մեր կրթական համակարգը, մեր երկրում Սլավոնական, Ամերիկյան ու Բրյուսովի անվան համալսարանները ստիպված չէին լինի այնպիսի բաժիններ ունենալ, որոնք ուղղակի չէին վերաբերի օտար լեզվին ու որոնք (օտար լեզվին չվերաբերող մասնագիտությունները) կան ուղղակի բյուջե ապահովվելու համար (իհարկե շատերն այսօր ստանում են այդ հաստատություններում լավ մասնագիտություն, միայն Հայաստանում մրցունակ), թող այդ հաստատությունները գերզարգացած լինեին ու Հայաստանին տային միայն լավ օտար լեզուների մասնագետներ:
Հ.Գ. Սա քննադատություն չի, սա ինչ որ հաղորդագրություն չի և որևէ հասցեատեր չունի, այն իմ ցանկությունն է ու մերօրյա դառը ճշմարտությունն է:
Հ. Գ.Գ. Արմեն Աշոտյանը կարող է դառնալ մեր օրյա հերոսներից, եթե կարողանա կազմակերպել շատ մեթոդաբանությունների արագ թարգմանություններ, ինչու ոչ մեր հայագետներն էլ կունենան աշխատատետեղեր:
Ռոլանդ Ճռիկյան