1. Հաննիբալը Հռոմի դեմ իր բանակով պատերազմեց 17 տարի և մղեց 400 հաղթական ճակատամարտ:
2. 1683 թվականին կաթոլիկ քահանա Մարկո դե Ավիանոն միավորելով քրիստոնեական զորաբանակները, փակեց Վիեննայի մուտքը թուրքերի առաջ: Երբ թուրքերը փախուստի դիմեցին, որպես ռազմավար թողեցին սուրճով լի պարկեր, որոնք քրիստոնեաների համար դառն են թվացել, հետևաբար նրանք այն քաղցրեցրին մեղրով և կաթով' ստանալով սուրճի մի տեսակ, որ հայտնի է կապուչինո անվամբ: Այս անունն ստացվել է հոգևորականների կապուչինո համայնքի անունից, որին պատկանում էր քահանա Ավիանոն:
3. Արաբ պատմիչ իբն Խալդունը գրում է, որ որպես հարկ ամեն տարի Հայաստանը արաբական խալիֆայությանը վճարում էր նաև 580 ձի և 200 ջորի:
Վահե Անթանեսյան