ԱՄՆ-ն երբեմն այնպիսի սխալներ է գործում,որի տակից դուրս գալը շատ դժվար է: Սադդամ Հուսեյնը ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցներից մեկն էր ժամանակին,որին Իրանի դեմ 8ամյա պատերազմի ժամանակ ամեն կերպ օգնում էր: Երբ 1991ին Սադդամը ցանկանում էր պատմական արդարությունը վերականգնել և Քուվեյթը վերամիավորել Իրաքին,ԱՄՆ-ն գաղտնի կերպով իր համաձայնությունը տվեց և Սադդամին գցեց ծուղակը.համարում էին,որ նա էլ իրենց պետք չէ: Այսպիսով Պարսից Ծոցի առաջին պատերազմից հետո Ամերիկան և Սադդամը դարձան թշնամիներ:

 

2003ին Իրաքը օկուպացվեց ամերիկյան բանակի կողմից,Սադդամը տապալվեց,Սադդամի բանակը,որի հրամկազմը սուննիներ էին,ցրվեց առանց զինաթափվելու: Ամերիկացիները Սադդամի մարդկանցից ազատվելու համար պետական ապարատից և ուժային կառույցներից հանեց սուննիներին,իսկ դատարկ տեղը զբաղեցրեցին ամերիկացիների և Սադդամի թշնամի Իրանի դաշնակիցները՝ շիաները:

 

Այսպիսով նրանք իրենց ձեռքով իրենց մերձավորարևելյան ամենահզոր դաշնակցին սարքեցին թշնամի,սպանեցին նրան,իսկ նրա փոխարեն իշխանության բերեցին նրա և իրենց թշնամի շիաներին: Արդյունքում այսօրվա քաոսը: Իսկ չզինաթափված,բայց ցրված բանակի սուննիները այժմ ետ են խլում երկրի մեծ մասում իրենց երբեմնի իշխանությունը:

 

 

Տիգրան Մկրտչյան