ԷՐԳԻՐ - ԱԿՆ
Ակնը գտնվում է Արեւմտահայաստանում՝ Արևմտյան Եփրատի աջ ափին, Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին։ Թուրքերն աղավաղելով կոչել են Էգին, Քեմալիե։ Այստեղ են ծնվել հայ մշակույթի ականավոր գործիչներ՝ Մ. ՄԵԾԱՐԵՆՑԸ, Գ. ԶՈՀՐԱՊԸ, ՍԻԱՄԱՆԹՈՆ, Ա. Արփիարյանը, Ա. Չոպանյանը, Մինաս Չերազը, Ն. Գալանտերյանը (կոմպոզիտոր), Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը (պատմիչ, բանաստեղծ), Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմելյանը, Լևոն Գասպարյանը (ականավոր բժիշկ-գիտնական) և ուրիշներ։ Մասնագետներից շատերն ակնեցի են համարում նաև միջնադարի հայ մեծ բանաստեղծ ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿԻՆ։ Ակնը ամիրայական նշանավոր գերդաստաններ է տվել Պոլսին, Զմյուռնիային և վաճառաշահ այլ քաղաքների։