Թեև դեռ մոտ երկու տարի կա մինչ կլրանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ շրջանի վերջնաժամկետը, սակայն արդեն ներկայումս անցկացված հարցումներն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ նախագահ Օբաման իր վարած ինչպես արտաքին այնպես էլ ներքին քաղաքականության մասով չի վայելում ամերիկացիների մեծամասնության աջակցությունը: Եվ այսպես հերթական մի այդպիսի ուսումնասիրություն պարզել է, որ ամերիկացիների 58%-ը դատապարտում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը: Այս մասին գրում է The New York Times-ը՝ անդրադառնալով CBS News-ի հետազոտությանը: Ըստ հետազոտության, ընթացիկ ամսում ամերիկացիների բացասական վերաբերմունքն Օբամայի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ 10%-ով ավելին է, քան մայիս ամսին: Բացի այս, սա ամենաբարձր ցուցանիշն է 2009թ.-ից հետո: Գրում է կայքը: ԱՄՆ-ի բնակչության 52%-ը չեն աջակցել Օբամայի այն որոշմանը' Իրաքի ճգնաժամի լուծման հետ կապված: Ամերիկացիների 37%-ը, ընդհակառակը, առաջարկել է իր աջակցությունը:


Նման հետազոտությունները բավական լավ ինդիկատորներ են հաջորդ նախագահական ընտրություններում պայքարող թեկնածուների համար' սեփական նախընտրական քարոզարշավին քաղաքական հայեցակարգային դրույթները ճիշտ ընկալելու ու ձևակերպելու համար, որն էլ կնպաստի արդեն ընտրողների քվեն շահելուն:

 

 

Նարեկ Գաբրիելյան