Աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրը մեկնարկեց B եւ A խմբերի հանդիպումներով: Երեւանի ժամանակով 20:00-ին տեղի ունեցավ B խմբի հանդիպումների, որի արդյունքներով պարզ դարձավ, որ այդ խմբից առաջին հորիզոնականով դուրս է գալիս Հոլանդիան, երկրորդով՝ Չիլին:


Ավելի ուշ մեկնարկեցին A խմբի հանդիպումները: Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Կամերունին, իսկ Մեքսիկայի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ: Այս խաղերի արդյունքում Բրազիլիայի եւ Մեքսիկայի հավաքականները վաստակեցին 7 միավոր. խփած եւ բաց թողած գոլերի լավագույն տարբերությամբ առաջին հորիզոնականը գրավում է Բրազիլիայի հավաքականը:


Կամերուն – Բրազիլիա՝ 1:4