Դուբայում վերջերս կայացել է Chanel նորաձևության տան ավանդական միջսեզոնային հավաքածուի ցուցադրությունը։ Արաբական մոտիվներով ստեղծված կերպարները լրացվել են գեղեցիկ զարդերով:


Ամբողջական կերպարներ ստեղծելու համար օգտագործվել է 17 ոսկե ժամացույց, 4 կրծքազարդ և մեկ վզնոց։ Ներկայացվել են Plume de Chanel, Camélia, Première pearls, Sous le Signe du Lion 1932 հավաքածուները, Secrets d'Orients և J12 ժամացույցները, Mosaïque շքեղ վզնոցը՝ 67 ադամանդներով, 124 կարմիր սուտակներով, 66 զմրուխտներով, 31 վարդագույն շափյուղաներով և 4 մարգարիտներով։