Հեթանոս կամ հեթանոսական բառերն օգտագործելը մեր նախնյաց հավատի նկատմամաբ պատմական անախրոնիզմ է, եթե չասենք տգիտության արդյունք: Հին հույները սեփական հելլեն ժողովրդին դեմոս էին անվանում, իսկ ոչ հելլեններին էթնոս՝ օտար:
Այս ձևը՝ էթնոսը, հին հայերենում դառնում է հեթանոս կամ օտար կրոնի պատկանող, ոչ յուրային, անհավատ,բարբարոս /տե՛ս ՆԲՀ, հ. 2, էջ80/: Խնդիրը մեկն է եղել, ստորացնել նախկին պաշտամունքը, համարել այն օտար և ժխտելի: Հետագայում շատ իմաստուն հայագետներ փորձեցին գտնել այդ ժխտելի ու տխմար եզրին համարժեքներ և Հայր Ղևոնդ Ալիշանը շրջանառության մեջ դրեց Հին հավատք հայոց եզրը:
Ի դեպ՝ Գառնիի /շեշտում եմ Գառնիի և ոչ թե Գառնու, ինչպես գրում է մեր մամուլը/ տաճարը վերաօծվել է քրիստոնեկան եկեղեցու և մինչև հարևանությամբ 7-րդ դարում կլոր հատակագծով եկեղեցու կառուցումը և նույնիսկ հետո, մինչև խոնարհվելը շարունակել է գործել որպես քրիստոնեական տաճար: