Այսօրվա հայաստանյան բուհական կրթությունն ապահովում է ընդամենը երկգույն ստվարաթղթե փաստաթուղթ դիպլոմի տեսքով՝ բացառությամբ ծրագրավորման ոլորտի: Միայն այդ ոլորտի մասնագետները կարող են իրենց գիտելիքներով, և ոչ թե բուհի տված թղթով, աշխատանքի տեղավորվել արելքի ու արևմուտքի համապատասխան ընկերություններում և կամ պաշտոներում:

 

Մնացածի համար տվյալ փաստաթուղթն իրավական ուժ ունի միայն երկրի ներսում: Իսկ այստեղ էլ այն հիմնականում անհրաժեշտ է պետական որևէ հիմնարկում աշխատանքի ընդունվելու համար: Իսկ պետական հիմնարկներում ազատ աշխատատեղեր հաճախ չեն առաջանում: Սա կարծես թե գիտեն բոլորը, բայց միաժամանակ այդ բոլորի մեծ մասը ձգտում է այնուամենայնիվ տիրանալ այդ փաստաթղթին՝ նույնիսկ ընտանեկան բյուջեի տեսակետից որոշակի գումար կորցնելու գնով:

 

Որն է այս ամենի իմաստը՝ մարդ ուղղակի չի ընկալում: Մնում է ապավինել այն մտքին, որ ագովի ինչ-որ լեթարգիական քնի մեջ ենք և կամ ծուռ հայելիների թագավորությունում, ու մի գեղեցիկ օր կարթնանք քնից և կամ կազատվենք ծուռ հայելիների դիվական ուժից: Համենայն դեպս, ես չեմ կորցնում լավատեսությունս...

 

 

Վախթանգ Սիրադեղյան