Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմակ ատամներ, այլեւ առողջ լնդեր, ամուր էմալ: Բերանի խոռոչի խնամքի հարցում կարեւոր դեր ունի նաեւ ատամի մածուկը: Ինչպե՞ս ճիշտ մածուկ ընտրել:
«Ատամի մածուկն ընտրում են անհատականորեն՝ կախված դրա բուժական-կանխարգելիչ հատկություններից, ատամների եւ լնդերի վիճակից:
Ատամի ամուր հյուսվածքների բարձր զգայունության պարագայում հարկավոր է օգտագործել կալցիումի գլիցերոֆոսֆատ, ստրոնցիումի քլորիդ, ամոնիի լակտատ պարունակող, ինչպես նաեւ այնպիսի մածուկներ, որոնք ցածր հղկող հատկություն ունեն (OralB-sensitive, Սենսոդին, Սեկլոդին F՝ զգայուն ատամների համար):
Լնդերի պարոդոնտոզի եւ արյունահոսության դեպքում նախընտրելի են մածուկները, որոնք պարունակում են դեղաբույսեր, աղեր, հորմոններ, վիտամիններ, հակամանրէային միջոցներ, ֆերմենտներ (Colgate total, Лакалут, Эльтдиум, Лесной бальзам, Кедровый бальзам, Лесная, EL-cemed, խոտաբույսերի էքստրակտով Силка, Colgate Herbal):
Կարիեսի դեմ ազդում են կալցիում եւ ֆտոր պարունակող ատամի մածուկները: Շատերը տարբեր բաղադրիչների մի ամբողջ համալիր են պարունակում: Նման մածուկներն ունիվերսալ են (Colgate, Blend-a-med, Aquafresh, Жемчуг, Силка, EL-ce med)»:
Արթուր Եղինյան