Վերջին մի քանի օրվա ընթացքում ՖԲ-յան մի շարք օգտատերեր ակտիվորեն տարածում են 2010 թվականին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի տված հարցարզրույցները, որոնց ընթացքում Բածկոն բավական ագրեսիվ և, միաժամանակ, քամահրանքով է արտահայտվում այն ժամանակ դեռևս Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մասին: Ընդ որում, հայ օգտատերերը, որպես կանոն, այս հարցազրույցը տարածում են "Նախագահը սենց ա լինում: Կարա՞ Սերժը էս ձևի խոսի" (արտահայտչաձևը հատուկ չեմ փոխում) գլխագրով: Լավ, եկեք հասկանանք, թե ինչի՞ մասին է խոսքը: Փաստորեն, ստացվում է, որ ՖԲ-յան օգտատերերի մի մասը (փասռք Աստծո՝ ոչ մեծամասնությունը) Հայաստան պետության գլխին ցանկանում է տեսնել ավտորիտար, էքսցենտրիկ, սեփական շահը պետականի հետ նույնացնող, անձնական հակառակորդին որպես երկրի թշնամի ներկայացնող ու խուլիգանական "զամաշկեքով" որևէ մեկի՞ն: Եթե դա էդպես է, ուրեմն էս մարդկանց համար հաջորդ ամենաընդունելի նախագահը Շմայսն է: Իսկ եթե Շմայսի թեկնածությանը համաձայն չեն, ապա թող իրենք հարմար որևէ մեկին արտադրեն ու արտահանեն քաղաքական դաշտ (չնայած, վստահ եմ, որ լավ փնտրելու դեպքում մի քանի "դաստա" պատրաստի "մածերիալ" գտնելն առանձնապես լուրջ խնդիր չի լինի): Բայց թող նաև դադարեն ուղեղներս սղոցել, թե իրենք (Լուկաշենկոյով հիացողները) լիբերալ արժեհամակարգի կրողներ են: Գտեք ձեզ էս կյանքում, տղաներ և աղջիկներ:

 

 

Լևոն Սարդարյան