Այսօր աշխարհում գրանցված են համարյա 20 միլիոն փախստականներ: Նրանց 80 %-ը կանայք են և երեխաներ: Մինչև վերջերս «փախստական» բառը ռուսների մոտ ասոցացվում էր աֆրիկյան պետությունների նեգրերի և Կովկասյան տարածաշրջանի հայրենակիցների հետ:
Երբ Ուկրաինայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, իրավիճակը փոխվեց: Մարդիկ վախով լքում են իրենց տները: Ըստ ՌԴ սահմանապահ զորքերի տվյալների՝ Ռուսաստան են փախել 700 հազար ուկրաինացիներ: Ըստ կանխատեսումների՝ այդ թիվը կշարունակի աճել: